Վրաստանում տեղի ունեցածի մասով այս պահին, թերևս, մեկ ձևակերպում կարելի է տալ՝ «սպասել ու հետևել»:
Մինչդեռ այն, ինչ իրականում տեղի է ունեցել Վրաստանում վերջին 2,5 տարվա մեջ, Netflix-ի թեմա է՝ ֆանտաստիկ հետաքրքիր, անկանխատեսելի, օրինակելի ու կամային:
Մի հետաքրքիր հանգամանք էլ. Իմամ Խոմենեին իսլամական հեղափոխությունը սկսեց իր ուսերի հետևում ունենալով եվրոպական՝ արևմտյան կրթություն: Ներկա Վրաստանի վարչապետերը արևմտյան կրթությամբ երիտասարդ պետական գործիչներ են, սակայն լավ հասկանում են՝ ինչ է ազգային ինքնությունը, ինքնիշխանությունը և սեփական պետության ազգային շահերը:
ՀՀ-ի մասով բան չկա ասելու. ամեն բան՝ իր ժամանակին:
Ալեն Ղևոնդյան